Էլեգանտ Քեյթ Միդլթոնը` Թոմ Քրուզի հետ Top Gun: Maverick-ի լոնդոնյան պրեմիերայի կարմիր գորգին
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից մեկը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, մասնակցել է հոլիվուդյան Top Gun: Maverick մարտաֆիլմի լոնդոնյան պրեմիերային:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 40-ամյա դքսուհին չափազանց էլեգանտ տեսք է ունեցել կարմիր գորգին, որի վրա նրան ուղեկցել են ամուսինը՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամը և ֆիլմի գլխավոր հերոս, հոլիվուդյան գերաստղ Թոմ Քրուզը:
Այս առիթի համար դքսուհին կրել է ուսերը մերկացնող Roland Mouret էլեգանտ զգեստ, Alexander McQueen կլատչ, ինչպես նաև Robinson Pelham ապրանքանիշի ադամանդյա ականջօղեր: Պարբերականը նկատում է, որ Միդլթոնը կարմիր գորգին իր շքեղ տեսքով ամենևին էլ չի զիջել հոլիվուդյան դերասանուհիներին: