Արթուր Մեսչյանը հեռանում է պաշտոնից
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։ Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Պարոն Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է մոտավորապես 2 տարի ժամկետով։ Երկու տարին արդեն մոտենում է իր ավարտին, ու ինքը մնում է իր խոստման շրջանակներում»,– ասաց Մարությանը։
Քաղաքապետը հայտնեց, որ Մեսչյանը պաշտոնից հեռանում է իր դիմումի հմաձայն, ինչի մասին առաջիկայում նաև պաշտոնապես կհայտարարվի։