Հայաստանի հավաքականը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալային հաշվարկում գրավել է առաջին տեղը
Երևանում կայացած և ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում հաղթել է Հայաստանի հավաքականը՝ երկամարտում, պոկում և հրում վարժություններում նվաճելով ընդհանուր 36 մեդալ:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել են Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (92 կգ):
Տաթև Հակոբյանը (76 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Արա Աղանյանը (92 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ) դարձել են արծաթեմեդալակիր, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Իզաբելա Յայլյանը (55 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ)՝ բրոնզեմեդալակիր:
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում ընթացավ ապրիլի 15-ից մինչև 23-ը։