Սերգեյ Մակովեցկու երեկոն կդառնա գլխավոր մշակութային միջոցառում մեր քաղաքում
Դեկտեմբերի 5-ին ժամը 19։30-ին Գ․Սունդուկյանի անվան թաթրոնի բեմում.
Մոնո ներկայացում` Սերգեյ Մակովեցկի.
«Ոչ պատահական հանդիպում».
Պրոդյուսեր՝ Լեոնիդ Ռոբերման.
Ներկայացման տևողությունը 2 ժամ 30 րոպե
Առանց Անտրակտի!!!.
Սերգեյ Մակովեցկին տաղանդավոր դերասան է, որին մեր երկրում ճանաչում են գրեթե բոլորը։ Եվ նա ոչ միայն Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, Ռուսաստանի Դաշնության դափնեկիր «Նիկա», «Ոսկե արծիվ», «Ճայը», այլ նաև ամենասիրված արտիստը, ում անունը միշտ հավաքում է թատերական դահլիճներ և բարձրացնում է հեռուստատեսության վարկանիշը նրա մասնակցությամբ ֆիլմերի հեռարձակման ժամանակ։
Սերգեյ Մակովեցկու երեկոն կդառնա գլխավոր մշակութային միջոցառում մեր քաղաքում.
Հանդիսատեսն առաջին ձեռքից կլսի պատմություններ կինոյում և թատրոնում աշխատելու, հետաքրքիր ռեժիսորների, դերասանների և այլ մարդկանց հետ հանդիպումների մասին, ովքեր հետք են թողել արտիստի կյանքում և ստեղծագործության վրա։ Ծրագրում կլինեն մենախոսություններ ներկայացումներից և պոեզիաներ, կցուցադրվեն հազվագյուտ կադրեր Սերգեյ Մակովեցկու մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմերից։
Սերգեյ Մակովեցկին առ այսօր ամենաուժեղ ռուս դերասաններից է, ով ընդգրկվում է բոլոր ժանրերում։
Գրեթե բոլոր ֆիլմերը, ինչպես նաև ներկայացումները, բացի ամենաբարձր կատարողական հմտություններից, վկայում են վերամարմնավորվելու յուրահատուկ ունակությունը, նախորդ ֆիլմի բացարձակ տարբերությունը հաջորդի հետ՝ ոչ միայն թեմայի, այլև ոճի և տրամադրության ամբողջական փոփոխությամբ։
Դերասան Սերգեյ Մակովեցկին բացի պետական բարձր շքանշաններից և դափնիներից պարգևատրվել է նաև շուրջ 30-ից ավել այլ անվանակարգերով, այդ թվում Մոսկվայի և Կոլոմնայի միտրոպոլիտի «Սուրբ Իննոկենտիոսի» շքանշանով Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ձեռամբ։
Մակովեցկին խաղացել է 30-ից ավել թաթրոնում և 50-ից ավել կինոներում։
Դերասան Սերգեյ Մակովեցկին դեկտեմբերի 5-ին Երևանում ներկայացում ունենալու որոշումը կայացնելու հիմքում եղել է այն, որ նա շատ է սիրում Հայաստանն ու հային, այդ իսկ պատճառով տեղափոխելով մի քանի կարևոր գործեր ընդունել է Երևան ժամանելու հրավերքը։
Մեզ հետ զրույցում նշեց Միջազգային թաթերական ակադեմիայի ներկայացուցիչ՝ Նաիրի Մնացականյանը։