Այսօր տեղի կունենա Արտակ Մովսիսյանի «Հայոց թագուհիները» գրքի հիման վրա գիտահանրամատչելի ֆիլմի ցուցադրությունը
Այսօր` օգոստոսի 5-ին, ժամը 18:00-ին Կինոյի տանը տեղի կունենա երջանկահիշատակ հայ մեծանուն պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի «Հայոց թագուհիները» գրքի հիման վրա նկարահանված «Հայոց թագուհիներ. Նվիրյալները» գիտահանրամատչելի ֆիլմի ցուցադրությունը:
«Սիրելի ընկերներ, մտերիմներ, հարազատներ, սիրով տեղեկացնում եմ, որ օգոստոսի 5-ին, ժամը 18.00. Կինոյի տանը տեղի կունենա «ՀԱՅՈՑ ԹԱԳՈՒՀԻՆԵՐ. ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ» գիտահանրամատչելի ֆիլմի ցուցադրությունը։
Հուսով ենք, որ այն արժանի տեղ կգտնի մեր ինքնաճանաչմանը նվիրված ֆիլմերի շարքում։ Շնորհակալություն բոլորին, ովքեր որեւէ չափով օգնել ու նպաստել են ֆիլմի ստեղծմանը։
Մուտքն ազատ է։ Հասցե՝ Վարդանանց 18», - հայտնում է Արտակ Մովսիսյանի կինը` Երանուհի Դանիելյանը:
Ֆիլմի ստեղծման աշխատանքները սկսվել էին դեռևս 2020 թ.` Արտակ Մովսիսյանի, ռեժիսոր Արտակ Ավդալյանի և այլ նվիրյալների կողմից, սակայն Մովսիսյանի, ով նաև ֆիլմի սցենարիստն էր, անժամանակ մահվանից հետո աշխատանքները դանդաղել էին: