Դանակահարություն Առատաշեն գյուղում
կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա դանակահարվել է ժամը 10.45-ի սահմաններում Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դանակահարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմնին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն: