Կաննում կայացել է Top Gun: Maverick-ի պրեմիերան. Թոմ Քրուզն արժանացել է պատվո «Ոսկե արմավենու ճյուղին» (լուսանկարներ)
Կաննի կինոփառատոնի շրջանակում տեղի է ունեցել հոլիվուդյան Top Gun: Maverick մարտաֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ գլխավոր դերակատարներ Թոմ Քրուզն ու Ջենիֆեր Քոնելին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 59-ամյա Քրուզը, որը մարմնավորում է Փիթ Մավերիք Միթչելին, ներկայացել է էլեգանտ կոստյումով, իսկ Փենի Բենջամինին մարմանվորող 51-ամյա Քոնելին՝ արծաթափայլ երեկոյան զգեստով:
Աբյուրը նկատում է, որ երկուսն էլ անթերի տեսք են ունեցել կարմիր գորգի վրա:
Հայտնի է, որ Քրուզը կինոփառատոնի շրջանակում արժանացել է պատվո «Ոսկե արմավենու ճյուղին»: