Ահաբեկումը շարունակում է ուժի դիրքից փոխըմբռնման հասնելու նախապայման մնալ. Գերմանիայի պաշտպանության նախարարը՝ Ռուսաստանի զանգվածային սպառազինության մասին
Newsarm.live-ը գրում է.
ԱՄՆ-ում Ջո Բայդենի և նրա թիմի՝ իշխանության գալուց հետո, Գերմանիան պետք է մոբիլիզացվի և արևմտյան ուղղությամբ սկսի ավելի ակտիվ քաղաքականություն ծավալել, ինչպես նաև գործել ուժի դիրքից: Այս մասին նշել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրեթ Կրամպ-Կարենբաուերը՝ գերմանական «Focus»-ում:
- 2021 թվականի անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտում բեկումների տարի կլինի,- հույս է հայտնել նախարարը,- բեկման իրական հնարավորություն կլինի Ջո Բայդենի երդմնակալությունը:
Կրամպ-Կարենբաուերի համաձայն՝ 2021 թվականին և դրանից հետո «գերմանական ճիշտ քաղաքականությունը կարող է հաշտեցնել անդրատլանտյան և եվրոպական շահերը»: Սա վերաբերում է նաև ՆԱՏՕ-ում Գերմանիայի ներդրումների մեծացմանը: Բացի այդ, մոտ ժամանակներս, Գերմանիան պետք է ձեռք բերի մարտական թռչող սարքեր՝ ի պատասխան «անվտանգության քաղաքականության ոլորտի նոր իրողությանը»:
- Այդ իրականության մի մասը ՆԱՏՕ-ի արևմտյան սահմանին Ռուսաստանի զանգվածային սպառազինությունն է: Այն ցույց է տալիս՝ Եվրոպայի համար որքան կարևոր և արդիական է մնում ահաբեկելը՝ որպես ուժի դիրքից փոխըմբռնման հասնելու նախապայման,- ասել է նախարարը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը