Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հունիսի 14-ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին Ուկրաինայի պատերազմում առնվազն 56,4 հազար ռուս զինվոր է զոհվել. BBC Մոսկվայի բնակելի թաղամասում հեղեղումից առաստաղներ են փլուզվել, մեքենաներ են վնասվել (տեսանյութ) «Հեզբոլլահ»-ի ջոկատները գնդակոծել են Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը. ԶԼՄ-ներ Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվի Մեր ուզած Հայաստանի տեսիլն այսօր արտահայտում ենք «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» լոզունգով. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն արտաքին օրակարգն օգտագործում է ներքաղաքական նպատակներով ԱՄՆ-ն 824 միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինայի էներգահամակարգինՀայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ անչափահասները ծնողներից թաքուն վերցրել են հրացան և պատահաբար կրակել մեկը մյուսինԲելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին․ Politico «Եթե նա մարդ է, որին կարելի է հարգել, ապա նա դա չի անի». Զելենսկին պատմել է Սի Ծինփինի՝ իրեն տված խոստման մասին Հաղթանակ թաղամասում զինված խուլիգանության վարույթով նախաքննությունը 7 մեղադրյալի մասով ավարտվել է ԶՊՄԿ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները Ջուր չի լինելուՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի կրակել․ ՊՆ Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՀայաստան կժամանի Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման «Մեր շարժման նպատակը հայկական պետականության պահպանումն է». Արշակ Կարապետյան «Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստըՈստիկանները նռնակներ են նետել անգամ նահանջող մարդկանց վրա. Ավետիք Չալաբյան Ճապոնիան պատրաստվում է անցնել ճկուն պերովսկիտ արևային մարտկոցների Մարդիկ փորձում Էին վիրավորին տեղափոխել և ոստիկանությունը նրանց մեջ նռնակ է գցում. Ավետիք Չալաբյան«Դարեր շարունակ եկեղեցու շնորհիվ պահպանվել է մեր ժողովրդի ինքնությունը, նրա ֆիզիկական գոյությունը». Սամվել Կարապետյան «Եթե Պուտինը կարծում է՝ կարող է հաղթել Ուկրաինային աջակցող կոալիցիային, ապա սխալվում է». ԱՄՆ-ն և Ուկրաինան անվտանգության 10-ամյա համաձայնագիր կստորագրեն Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՆիդեռլանդների վարչապետը, ամենայն հավանականությամբ, կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը. Ֆինլանդիայի նախագահ Պաուլո Ֆոնսեկան գլխավորեց «Միլանը»․ պաշտոնական Երևանում «Land Rover Sport»-ը ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք Փաշինյանի ինքնախոստովանանքը. ինչպե՞ս է հրահրել 44-օրյա պատերազմը Հայաստանը վերածվել է ոստիկանապետության ՀԱՊԿ-ն լքելու ծրագիրը գործի են դրել Վարչախումբն ինքն է վնասում Հայաստանի ինքնիշխանությանը «Միակ լուծումը փողոցով հուժկու ճնշումն է այս իշխանությունների վրա». Նաիրի Սարգսյան Անթույլատրելի է ԱԺ-ում կարևորագույն հարցերի քննարկումը վերածել վիրավորանքների ու ծեծկռտուքի թատերաբեմի. ԲՀԿ քաղխորհուրդՀիմա հասկանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ղադրը. Ամեն ինչ համեմատության մեջ որ դիտարկեք, կհասկանաք, թե ում էիք մերժում ու հիմա ում համար եք հիմա պինդ-պինդ նստել տներում Սահմանադրական փոփոխությունները պետք է բխեն ազգային բարոյականության սկզբունքներից Թուրքիան եւ ԱՄՆ-ը ստորագրել են F-16 կործանիչների մատակարարման պայմանագիր Երևանյան բակերը պետք է ծառայեն մարդկանց հանգստին ու ժամանցին. Տիգրան ԱվինյանԽստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները. Գերագույն հոգևոր խորհուրդ Մոսկվայի բորսան դադարեցնում է դոլարով և եվրոյով առևտուրը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Հպարտ ենք մեր թիմով և տեխնոլոգիաներով, որոնք դարձնում են անհնարինը՝ հնարավոր. ԶՊՄԿ Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը. Շաքե ԻսայանԲաքուն ու Երևանը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ. ժամանակն է, որ նրանք համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ. Օ'Բրայեն Ամբերդի 43-ամյա բնակիչն ինքնաձիգով կրակահերթ է արձակել համագյուղացու «Օպել Զաֆիրայի» ուղղությամբ․ 59-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Ռուբլին «գահավիժել է» Ամենաթանկարժեք ֆուտբոլիստները Եվրո 2024-ում Մարդկանց չցրվելը և արագ շատանալը վկայում է, որ լուրջ տեղաշարժեր կան հանրային գիտակցության մեջ, ստեղծվել է նոր ընտրազանգված. Վահե Հովհաննիսյան
Հասարակություն

Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում

Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը: Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը Թումո Երևանում ստորագրեցին հուշագիր, ըստ որի՝ ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին ու տուփերին՝ հետագայում անվճարի անցնելու պայմանով:

Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար։

Կարևորելով այս համագործակցության մեկնարկը՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը շեշտեց, որ կրթության ու տեխնոլոգիաների ոլորտներին աջակցելն իրենց համար առաջնահերթություն է:

«Team-ն ու Թումոն ունեն նույն առաքելությունը, բայց տարբեր ոլորտներում։ Մեր դեպքում՝ Հայաստանի բոլոր բնակիչներին որակյալ ու գերարագ ինտերնետի, իսկ Թումոյի դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիական կրթության ապահովումն է։ Միավորելով մեր ուժերը՝ նպաստելու ենք Հայաստանի բոլոր մարզերի պատանիների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև համայնքների ակտիվացմանը»:

Այս պահին Team-ի գերարագ ինտերնետով են ապահովվում 10 Թումո տեղանքներ՝ կենտրոններ ու տուփեր: Ինտերնետի տրամադրման գործընթացը լինելու է շարունակական՝ ընդգրկելով Թումո Հայաստան նախագծի շրջանակում բացվող բոլոր Թումո կենտրոններն ու տուփերը:

«Մասնավոր սեկտորի ներգրավվածությունը կրթության զարգացման գործում նույնքան կարևոր է, որքան ինտերնետը՝ 21-րդ դարի կրթության կազմակերպման համար: Համոզված եմ, որ այս և նման համագործակցությունների շնորհիվ մեկ օր առաջ կկարողանանք ապագայի հմտությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր պատանիներին», - նշեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Շարունակելով իրագործել Հայաստանի ողջ տարածքում նորարարական կրթության հավասար հասանելիության ապահովման իր նպատակը՝ Թումոն նախատեսում է 16 կենտրոնից և 110 տուփից բաղկացած ցանց կառուցել՝ ապահովելով յուրաքանչյուր շաբաթ 80,000 պատանիների կրթական առօրյան ծրագրի շրջանակում:

Բացի այդ, հուշագիրը համագործակցություն է սահմանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թումո լաբեր նախագծի և 42 Երևան ծրարգրավորման դպրոցի հետ, որի շրջանակում Team-ի մասնագետները կիրականացնեն կրթական հանդիպումներ և ծրագրեր այս նախագծերում ներգրավված ուսանողների հետ։


Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։ 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անվճար արտադպրոցական ծրագիր է՝ նախատեսված պատանիների համար։ Թումոյի կրթական փորձառության շրջանակներում ուսանողները՝ ինքնուսուցման, դասընթացների և աշխատարանների վրա հիմնված հատուկ կրթական համակարգի միջոցով հմտանում են տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում՝ ծրագրավորումից, ռոբոտաշինությունից և խաղերի ստեղծումից մինչև ֆիլմերի ստեղծում, անիմացիա, երաժշտություն և այլն: Ծրագրին կարող է միանալ 12-18 տարեկան ցանկացած երիտասարդ։ 

2011-ին ստեղծումից ի վեր Հայաստանում հիմնվել են շուրջ 35 Թումո կենտրոններ և տուփեր, ուր հաճախում են ավելի քան 25,000 պատանիներ։ Ծրագիրը ընդլայնվել է արտերկրում. Թումո կենտրոններ են գործում Գերմանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Ալբանիայում, Ուկրաինայում, մոտ ապագայում սպասվում է Նիդերլանդներում և ԱՄՆ-ում կենտրոնների բացումը։ 

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]