Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը
«Մոսկվա» կինոթատրոնում երեկ՝ ապրիլի14-ին, կայացավ «ՄԵՆՔ» հոլդինգի, նոր՝ «Տանդեմ» քրեական դրամայի առաջին երեք սերիաների ցուցադրությունը: Սերիալը նկարահանվել է հատուկ «Armflix»-ի
համար: Այս նախագծով ազդարարվեց հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը։
Ցուցադրությունից առաջ՝ կարմիր գորգ, մի քիչ հուզված դերասաններ ու ոգեւորված երկրպագուներ, որոնք իրենց սիրելի հեռուստաաստղերի հետ միասին դիտեցին նոր՝ 28 մասանոց սերիալի դեբյուտային սերիաները:
«Ամբողջ աշխարհում քրեական դրամաները մեծ վարկանիշ են գրանցում եւ որքանով, որ հասկանում ենք, Հայաստանում՝ նույնպես: Այս ֆիլմը «Մենք» հոլդինգի կողմից նկարահանվել է հատուկ «Armflix»-ի համար: Փորձ է արվել թե սցենարով, թե դերասանների ընտրությամբ մեկ քայլ առաջ անել հայկական հեռուստասերիալների մեջ: Բացասական երեւույթները ներկայացված են պատժելիության սկզբունքով, այսինքն՝ այս ֆիլմով ասվում է, որ ներկայացված աշխարհը լավը չէ, եւ այն իր հետեւից բերում է պատիժներ...»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Տանդեմ»-ի գեղարվեստական ղեկավար եւ պրոդյուսեր Սերգեյ Հայրապետյանը:
Սերիալի ինտրիգային պատմությունները հյուսվում են քրեական աշխարհի կերպարների շուրջ. գլխավոր դերերում հանդես են գալիս Հարություն Մովսիսյանը, Արա Դեղտրիկյանը, Հայկ Հովհաննիսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Վիլեն Սարգսյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Կարո Հովհաննիսյանը: Դերասանները եւս առաջին անգամ էին դիտում սերիալը, իսկ հեռուստադիտողին խորհուրդ են տալիս դասեր քաղել հերոսների սխալներից ու հեռու մնալ բացասական գործողություններից:
Բացի «Տանդեմ»-ից՝ «Armflix» օնլայն հարթակը նախընտրող կինոսիրողները կարող են դիտել նաեւ այլ բովանդակության հեռուստանովելներ, գեղարվեստական ֆիլմեր, մարտաֆիլմեր ու ժամանցային հաղորդումներ:
««Armflix»-ը բացառապես հատուկ նկարահանված ֆիլմերի հարթակ է, այսինքն՝ նախագծերը չեն լինելու այլ հարթակներում: «Armflix»-ն արդեն հասանելի է բոլոր հնարավոր տարբերակներով»,-եզրափակեց Սերգեյ Հայրապետյանը:
Ֆիլմը դիտելու համար ներբեռնեք՝ այս հավելավածը
Հավելենք, որ «Տանդեմ» սերիալում նկարահանվել են նաեւ Վիվիեն Բաստաջյանը, Սուրեն Թումասյանը, Մուրադ Նադիրյանը, Արմեն Սողոյանը, Սամվել Օհանյանը, Սեւակ Սանթրոսյանը, Արման Մեժլումյանը, Անի Մեհրաբյանը, Ավետ Զոհրաբյանը, Էդգար Քոչարյանը, Սեյրան Մովսիսյանը, Արթուր Նալբանդյանը, Արման Ղազարյանը, Մանե Մարդանյանը, Աշոտ Քարտաշյանը, Նարեկ Քթոյանը, Տաթեւ Պետրոսյանը, Կարապետ Եղոյանը, Աշոտ Փանոսյանը եւ այլք: Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, գլխավոր պրոդյուսեր՝ Ռոբերտ Օղլախչյան:
Պրեմիերայի մանրամասներն ու դերասանների հետ զրույցները՝ տեսանյութում: