Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր էԲացահայտվել է հանցագործության 87 դեպք Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ լեհերը ռետինե փամփուշտներով կրակել են փախստականների վրա Հունիսի 14-ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին Ուկրաինայի պատերազմում առնվազն 56,4 հազար ռուս զինվոր է զոհվել. BBC Մոսկվայի բնակելի թաղամասում հեղեղումից առաստաղներ են փլուզվել, մեքենաներ են վնասվել (տեսանյութ) «Հեզբոլլահ»-ի ջոկատները գնդակոծել են Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը. ԶԼՄ-ներ Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվի Մեր ուզած Հայաստանի տեսիլն այսօր արտահայտում ենք «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» լոզունգով. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն արտաքին օրակարգն օգտագործում է ներքաղաքական նպատակներով ԱՄՆ-ն 824 միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինայի էներգահամակարգինՀայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ անչափահասները ծնողներից թաքուն վերցրել են հրացան և պատահաբար կրակել մեկը մյուսինԲելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին․ Politico «Եթե նա մարդ է, որին կարելի է հարգել, ապա նա դա չի անի». Զելենսկին պատմել է Սի Ծինփինի՝ իրեն տված խոստման մասին Հաղթանակ թաղամասում զինված խուլիգանության վարույթով նախաքննությունը 7 մեղադրյալի մասով ավարտվել է ԶՊՄԿ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները Ջուր չի լինելուՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի կրակել․ ՊՆ Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՀայաստան կժամանի Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման «Մեր շարժման նպատակը հայկական պետականության պահպանումն է». Արշակ Կարապետյան «Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստըՈստիկանները նռնակներ են նետել անգամ նահանջող մարդկանց վրա. Ավետիք Չալաբյան Ճապոնիան պատրաստվում է անցնել ճկուն պերովսկիտ արևային մարտկոցների Մարդիկ փորձում Էին վիրավորին տեղափոխել և ոստիկանությունը նրանց մեջ նռնակ է գցում. Ավետիք Չալաբյան«Դարեր շարունակ եկեղեցու շնորհիվ պահպանվել է մեր ժողովրդի ինքնությունը, նրա ֆիզիկական գոյությունը». Սամվել Կարապետյան «Եթե Պուտինը կարծում է՝ կարող է հաղթել Ուկրաինային աջակցող կոալիցիային, ապա սխալվում է». ԱՄՆ-ն և Ուկրաինան անվտանգության 10-ամյա համաձայնագիր կստորագրեն Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՆիդեռլանդների վարչապետը, ամենայն հավանականությամբ, կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը. Ֆինլանդիայի նախագահ Պաուլո Ֆոնսեկան գլխավորեց «Միլանը»․ պաշտոնական Երևանում «Land Rover Sport»-ը ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք Փաշինյանի ինքնախոստովանանքը. ինչպե՞ս է հրահրել 44-օրյա պատերազմը Հայաստանը վերածվել է ոստիկանապետության ՀԱՊԿ-ն լքելու ծրագիրը գործի են դրել Վարչախումբն ինքն է վնասում Հայաստանի ինքնիշխանությանը «Միակ լուծումը փողոցով հուժկու ճնշումն է այս իշխանությունների վրա». Նաիրի Սարգսյան Անթույլատրելի է ԱԺ-ում կարևորագույն հարցերի քննարկումը վերածել վիրավորանքների ու ծեծկռտուքի թատերաբեմի. ԲՀԿ քաղխորհուրդՀիմա հասկանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ղադրը. Ամեն ինչ համեմատության մեջ որ դիտարկեք, կհասկանաք, թե ում էիք մերժում ու հիմա ում համար եք հիմա պինդ-պինդ նստել տներում Սահմանադրական փոփոխությունները պետք է բխեն ազգային բարոյականության սկզբունքներից Թուրքիան եւ ԱՄՆ-ը ստորագրել են F-16 կործանիչների մատակարարման պայմանագիր Երևանյան բակերը պետք է ծառայեն մարդկանց հանգստին ու ժամանցին. Տիգրան ԱվինյանԽստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները. Գերագույն հոգևոր խորհուրդ Մոսկվայի բորսան դադարեցնում է դոլարով և եվրոյով առևտուրը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Հպարտ ենք մեր թիմով և տեխնոլոգիաներով, որոնք դարձնում են անհնարինը՝ հնարավոր. ԶՊՄԿ
Քաղաքականություն

Արևմուտքի թղթե երաշխիքները. ի՞նչ «արժեն» փողերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի անվտանգությունը շարունակում է մնալ խարխուլ վիճակում։ Յուրաքանչյուր պահի բացառված չէ, որ Ադրբեջանը կարող է վերսկսել ռազմական գործողությունները։ Նախ՝ նման տպավորության համար նախապատրաստական հիմք է ստեղծում Բաքվից հնչող հռետորաբանությունը, իսկ մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը շարունակում է մեծ թափով զինվել։ Մամուլում բազմաթիվ են այն չվերթների մասին հրապարակումները, որոնցով Ադրբեջանը Իսրայելից, Թուրքիայից ու անգամ եվրոպական երկրներից սպատռազինություններ է ներկրում։ Պարզ է, որ այս փուլում ահռելի չափով սպառազինությունների ներկրումը չի կարող լինել հենց այնպես։ Գումարած՝ ադրբեջանական բանակում շարունակվում են պարբերական դարձած զորավարժությունները։

Բայց Ադրբեջանն իրեն այդքան ագրեսիվ չէր պահի, եթե չլիներ Թուրքիայի աջակցությունը։ Հատկանշական է, որ օգնելով ու սպառազինություններ մատակարարելով Ադրբեջանին՝ Թուրքիան մեծ արագությամբ իր ազդեցությունն է տարածում այդ երկրի վրա։ Ավելին՝ ադրբեջանական բանակը թուրք մասնագետների օգնությամբ համապատասխանեցվում է թուրքական բանակի ՆԱՏՕ-ական չափանիշներին։ Այս ամենի ֆոնին Հարավային Կովկասում սկսում է ակտիվանալ նաև Արևմուտքը։ Այն, որ Արևմուտքը լուրջ ազդեցության գործիքներ ունի տարբեր տարածաշրջաններում, խոսք չկա, բայց հարցն այն է, թե իրականում ինչ նպատակներ է իր առաջ դրել արևմտյան բլոկը։

Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Էնթոնի Բլինքենի հանդիպումը ինչ-որ չափով պարզ դարձրեց նաև Արևմուտքի գործելակերպը։ Հանդիպումից առաջ այնպիսի սպասումներ էին ստեղծվել, թե Արևմուտքը փորձելու է ահռելի գումարներ ներդնել Հայաստանում ու որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծել։ Բայց հանդիպման արդյունքում խոսվեց ընդամենը մի քանի տասնակ միլիոն դոլարի աջակցության մասին, իսկ Հայաստանի համար անվտանգության երաշխիքների մասին ոչինչ չնշվեց։ Ավելին, հանդիպումից որոշ ժամանակ անց ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն հայտարարեց՝ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն՝ ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն, ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել։

Փաստացի, ԵՄ-ն համաձայնում է թողնել միջնորդի իր դերակատարությունը, որը մի ժամանակ կատարում էր՝ կազմակերպելով Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումները։ Իսկ այն, որ ԵՄ-ն դեմ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միայնակ մնան, նշանակում է նոր ռազմական գործողությունների մեծ հավանականություն։ Այլ կերպ ասած՝ որևէ կաշկանդող հանգամանք չկա, որ Ադրբեջանը նոր սադրանքների դիմի։ Դրա համար էլ վերջին օրերին Ադրբեջանը ինտենսիվ կերպով խախտում է հրադադարը և փորձում է ավելի մեծ լարվածություն հրահրել։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտքի ու հատկապես Ֆրանսիայի ակտիվացումը Հայաստանում առանձնահատուկ գրգռում է Թուրքիային։ Եվ հետաքրքրական է, որ այն նույն օրը, երբ Բրյուսելում Փաշինյանը հանդիպում էր իր արևմտյան գործընկերների հետ, Ադրբեջան էր ժամանել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Վերջինս ևս մեկ անգամ Թուրքիայի անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանին, ապա նաև հայտարարեց, որ եթե «Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա»։

Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար Արևմուտքը Հայաստանին օգնություն ցուցաբերելու հետ մեկտեղ պետք է զսպի Թուրքիայի ու Ադրբեջանի ախորժակը, բայց այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Եվրոպական կառույցները, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ, որևէ կերպ չեն ցանկանում անհարմարություն պատճառել Ալիևին։ Ադրբեջանը 4 տարվա ընթացքում հասցրել է բազմաթիվ պատերազմական հանցագործություններ կատարել Հայաստանի ու Արցախի նկատմամբ, սակայն ոչ միայն դրա մասին չի խոսվում Եվրոպայում, այլև կասկածի տակ չի դրվում Ալիևի բռնապետական իշխանության լեգիտիմությունը։ Այնպես որ, դրամաշնորհները, խոստումներն ու մեր թևատակերին դրվող «ձմերուկները» որևէ արժեք չունեն, եթե Արևմուտքը աչքերը փակում է Ադրբեջանի հանցագործությունների, ագրեսիվ կեցվածքի ու նրա դաշնակից Թուրքիայի «դրդումների» վրա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում