Փետրվարի 25-ին, ժ.12:00-ից 18:00-ն, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը
Փետրվարի 25-ին, ժ.12:00-ից 18:00-ն, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը: Հայաստանյան տասնյակ հրատարակչություններ տեղադրված տաղավարներում ներկայացնելու են նոր հրատարակությունները, որոնք հանրության համար հասանելի կլինեն մինչև 30 տոկոս զեղչված գներով: Միջոցառման ընթացքում կգործի պոեզիայի անկյունը, որտեղ ժամանակակից և անվանի հեղինակների ստեղծագործությունները կկարդան հայտնի դերասանները: Փոքրիկների համար կգործեն խամաճիկների շարժական թատրոնը, հեքիաթների ընթերցանության անկյունը, կիրականացվեն վարպետաց դասեր, կկազմակերպվեն կինոթատրոն, ինտերակտիվ խաղեր, ժամանցային այլ ծրագրեր։ Միջոցառման ընթացքում կգործի «Գրադարան բաց երկնքի տակ» հարթակը: Ծրագրի ընթացքում համերգային կատարումներով հանդես կգան «Կաթիլ», «Նեմրա» և «Թմբաթա» խմբերը: