Մյունխենից Տոկիո թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Մյունխեն-Տոկիո ուղղությամբ, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում։
Պատճառն ինքնաթիռում գտնվող ուղևորի վիճակի հանկարծակի վատթարացումն է եղել։
Ուղևորին ցուցաբերվել է բժշկական օգնություն, և որոշվել է նրան տեղավորել Բաքվի կլինիկաներից մեկում, որից հետո ինքնաթիռը մեկնել է Տոկիո։