Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

2025 թվականին կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում․ ֆինանսների նախարար Նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու Մեր օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան. Միրզոյան (տեսանյութ) Բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը Հնդկաստանի բանկերը խուսափում են Ռուսաստանի հետ մասնակցել առևտրային գործարքների Կրեմլը մեկնաբանել է ռուսական ընկերությունների՝ Google-ի դեմ 2 ունդեցիլիոն ռուբլու հայցի ներկայացումը «8 տարեկան էի, որ կորցրեցի հորս». Ավրաամ Ռուսո «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղինՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի. Լավրով Քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ Անկախության օրը չգիտեն, պետք է պետությունը ճանաչենք․ ՓաշինյանՀրդեհ՝ Գյումրիում. վիրшվոր կա 9 քաղաքացիների ձերբակալման հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են, և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա. Տիգրան Աբրահամյան Իրկուտսկի մերձակայքում վթարից 3 մարդ է մաhացել. տեսախցիկը ֆիքսել է պահը (տեսանյութ 18+) Ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակիչի մասնակիցները հայտնի են. պայքարը թեժ է լինելու Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայիԼույսի մեջ մնաս… Ավետ Բարսեղյանը կրկին ցավալի լուր է հայտնել Իջևանում «Porsche Cayenne»-ը բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե հատվածին. կան վիրավորներՍովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմացՍերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը. Հովասափյան ԼՂ-ից տեղահանված միայնակ անժառանգ տարեցները ևս կօգտվեն բնակարանային ապահովման ծրագրիցԳյումրիի համայնքապետարանի ութ աշխատակից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել1 մլրդ 658 մլն դրամ՝ նախագահի աշխատակազմին՝ ոչինչ չանելու համար Գյումրիում հրաժարականներն անակնկալի են բերել ընդդիմությանը Ընդդիմության մեջ էլ լուրջ խարդավանքներ կան ՏՏ ոլորտի նախկին ու ներկա նախարարների միջև լարվածություն կա Զբոսաշրջության կոմիտեի նախագահ է նշանակվելՀայաստան և ՔՊ հասկացությունները տարբեր են․ Մենուա ՍողոմոնյանԻնձ իմ տնից հանում են. ինչ է սպասվում «Գոյ» թատրոնի դերասաններին. նրանք գիշերում են թատրոնի ներսում Մսամթերք արտադրող ընկերությունում հայտնաբերվել են խախտումներ, աշխատավարձերը թերհայտարարագրվել ենՀայաստանում մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզ հիվանդությունըԴե, եթե սաղ Ղարաբաղը կորցնելուց հետո պտի կռվեն, թող հիմա կռվեն, ու չենք կորցնի Ղարաբաղը․․․Այսօր 44-օրյայի հերոս Հայկազ Մկրտչյանը կդառնար 24 տարեկանԱպաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի առաջարկը ողջունվել է Ադրբեջանի կողմից․ ՄիրզոյանԾանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիրՄոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի. ՄիրզոյանՎստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում․ Մհեր Ավետիսյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵս վերադառնալու եմ ԵՊՀ․ Մենուա ՍողոմոնյանԱյս վարչախմբի օրոք մի օր էլ արթնանալու ենք առանց Ծիծեռնակաբերդի, ինչպես արդեն մեկ տարի է` հանգիստ արթնանում ենք առանց «Տատիկ-պապիկի»․ «ՀայաՔվե»Օմսկում հայտնագործվել են ինքնամաքրվող արևային մարտկոցներ Քրեական գործը մնացել է Հովիկ Աղազարյանի որդու ուսերին. մյուսների մասով գործը կարճվել է. «Ժողովուրդ»Փարիզի մրցաշար․ Խաչանովը հաղթեց երկրորդ տուրում11 տարի անց․ Վրաստանը փորձում է պահպանել իր սուբյեկտայնությունը՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակինԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԽոշոր վթար ՁորաղբյուրումԵրբ է գալու բաց խոսելու ժամանակը․ Վահե Հովհաննիսյան Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է Կյանքից հեռացել է Էդվարդ Վաթյանը Մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է մնում մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավումը Պարտվելու դեպքում իշխանությունը կարող է հայտարարել ռազմական դրություն և չեղարկել ընտրությունների արդյունքները. Չալաբյան
Մշակույթ

«Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում». Երբ տնօրինում ու պահպանում ես մշակութային ժառանգությունդ

Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես, որը  նպատակ ունի լայն հանրությանը ներկայացնել վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կողմից վերականգնած աշխատանքները:

Ցուցադրությանն աջակցել և իրենց պահոցներից վերջերս վերականգնված նյութեր են տրամադրել հայաստանյան ութ պատմամշակութային հաստատություններ՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամ, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ,  «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան։

Նմուշների տեսականին նյութի առումով բավականին լայն է՝ բրոնզ, սև և կարմիր խեցեղեն, ճենապակի, գործվածք, թուղթ, մագաղաթ, յուղանկար և այլն: Լայն է նաև ժամանակային և աշխարհագրական ընդգրկվածությունը՝ վաղ բրոնզեդարից մինչև 20-րդ դարի կեսեր, իսկ ստեղծման և պեղման աշխարհագրությունը` Կոստանդնուպոլիս, Մադրաս, Ռուսաստան, Նոր Ջուղա, Սիրիա, պատմական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն:

Ցուցահանդեսի բացմանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ ցուցադրության գաղափարը ծագել է հենց վերականգնողների մոտ, բայց այն աջակցություն է ստացել ԿԳՄՍ նախարարության կողմից՝ դրամաշնորհ է հատկացվել այս նպատակի համար։

«Ծրագրի ղեկավարն է Գայանե Էլիազյանը, որը Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչն է, երկար տարիներ պատվով կատարել է այս գործը։ Հասել է նրան, որ այսօր Մատենադարանի վերականգնման բաժինը ինչ-որ տեղ տարածաշրջանային կարևոր կենտրոն է։ Շատ արժեքավոր մարդիկ են վերականգնողները։ Լավ ռեստավրատոր լինելու համար մարդը պետք է լինի և գիտնական, ունենա ճաշակ, այսինքն՝ արվեստի հետ առնչություն, ունենա ձեռքի շնորհք՝ այսինքն արհեստավոր լինի։ Ռեստավրացիան արհեստի, արվեստի և գիտության միացություն է, որը շատ քիչ մարդիկ կարող են անել։ Այս առումով նրանց աշխատանքն արժանի է գնահատականի։ Կարծում եմ՝ հասարակությունն ըստ արժանվույն կգնահատի նրանց աշխատանքը»,- ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը։

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի խոսքով, թեև ցուցադրության խորագիրն է «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում», բայց, կարծում է, պետք է աշխատանքային կարգախոսը լինի՝ մենք կան և պետք է լինենք, որովհետև վերականգնողներն այն օղակն են, որ կապում են անցյալն ապագայի հետ։

«Մեր ցուցահանդեսը շատ փոքր է, թեև ցուցադրելու բավականին շատ նյութ ունենք։ Սա առաջին փորձն է։ Ունի նաև խորհուրդ, այս ցուցադրությունով մենք փորձում ենք հանրությանը ցույց տալ այն երկխոսությունը, որ տեղի է ունենում վերականգնողի ու վերականգնվող նյութի հետ։

Մարդիկ գալիս են թանգարան, տեսնում են միայն արդեն պատրաստի նմուշ, բայց դրան հասնելու համար երկար, հետաքրքիր, բարդ ճանապարհ են կատարում  վերականգնողները»,- ասաց Գայանե Էլիազյանը՝ ընդգծելով, որ պետք է փորձել միասնական ուժերով պահել երիտասարդ, տաղանդավոր մասնագետներին, ովքեր թողնում են աշխատանքը, ոլորտը, քանի որ իրենց սոցիալական խնդիրները լուծված չեն, բացակայում է նյութատեխնիկական բազան։

Ցուցահանդեսի համադրող Արա Հայթայանն ասաց, որ ցուցահանդեսում գրեթե  5000 տարվա մշակութային կտրվածք է ներկայացված, երբեն միտումնավոր փորձել են զուգահեռներ տանել տարբեր դարաշրջանների միջև՝ տեսնելու, թե որոնք են այն ընդհանուր գծերը, որոնք կարող են Մեծամորը միացնել վաղ միջնադարի հետ, վաղ միջնադարը ուշ միջնադարին և մինչև Սարյան։ Նրա խոսքով, մասնագետների համար հիանալի հնարավորություն է վերլուծական համեմատություն անել տարբեր դարաշրջանների հայ արվեստի, գեղագիտությունների  միջև։

Արա Հայթայանն ասաց, որ բավականին սահմանափակ տարածքում, և տարածք, որը նախատեսված չի եղել նման նմուշների համար, այլ հիմնականում ձեռագիր ժառանգության, իրենց թիմով կարողացել են լուծել բարդագույն խնդիրներ ու հանրությանը ներկայացնել այս ցուցահանդեսը։ Նա առաջարկեց հոկտեմբերի 18-ը նշվել որպես վերականգնողի օր։

«Սա իմ անձնական առաջարկն է»,- ասաց նա։

Ցուցահանդեսում ներկայացված է 60 ցուցանմուշ, մեծ մասը վերաբերում է վաղ բրոնզե դարաշրջանին՝ ըստ թանգարանների տրամադրած նյութի ու տարածքի ընձեռած հնարավորության։ 

«Մենք գիտենք, որ դարաշրջանները պարզից գնում են դեպի բարդ, պարզ ձևերից գնում են դեպի ոճավորում, բայց արվեստի բնույթն այնպիսին է, որ հետո վերադառնում ենք պարզ ձևը։ Օրինակ, երբ Էրեբունին պեղվեց, պղնձե ափսեներ հայտնաբերվեցին, դրանց միջի զարդանախշն ընտրվեցին որպես Երևանի խորհրդանիշ, այսինքն 20-րդ դարում քաղաքը որպես իր համար խորհրդանիշ վերցրեց Ք.Ա. 8-րդ դարում մշակված գեղմը։ Կամ՝ այսօր կանայք կրում են Սիսիանի ժայռապատկերներով զարդեր։ Մի բան, որը չէինք պատկերացնի 100 տարի առաջ։ Այսինքն գեղագիտությունը միշտ պտտվում է, իր տեղում չի մնում, անընդհատ դրա հետ աշխատում ենք և միշտ ակտուալ է»,- ասաց Ա. Հայթայանը։

Նա ընդգծեց, որ մեր մշակութային ժառանգությունը, այս ցուցահանդեսը պետք է գրագետ ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում. «Աշխարհում պետք է խոսվի մեր թողած ժառանգության, մեր ազգի մասին, դա լինի ոչ թե հատվածական՝ 5-10 տարին մեկ այլ անընդհատ, քանի որ սա մեզ համար միայն գեղագիտության խնդիր չէ, կյանքի խնդիր է, այսինքն ապացուցել, որ մենք այս լեռնաշխարհում մենք հարատև ապրում ենք և ստեղծագործում ենք։

Հենց մեր ժողովրդին էլ ապացուցելու կարիք կա. եթե ասենք մեր ժողովուրդը ճանաչում է իր մշակութային տարբեր շերտերը, այդպես չէ, նախ մենք պետք է ճանաչենք ու հասկանանք, թե ինչ է սա ներկայացնում իրենից»,- ասաց Հայթայանը։

Նրա խոսքով, մարդկությունը ինչ ստեղծում է,  արդեն մի քանի տարի անց վերականգնման կարիք ունի, այդ իսկ պատճառով անընդհատ նոր վերականգնողական խմբեր, դպրոցներ, մասնագիտացումներ պետք է ունենալ, որպեսզի այն ժառանգությունը, որը տնօրինում ես, պահպանես։

Panorama.am-ի հետ զրույցում Մատենադարանի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանն ասաց, որ վերականգնում է ձեռագրեր, ու իր համար գերագույն հաճույք է աշխատել ձեռագրերի հետ։
«Այս ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշերի շրջանակը բավականին լայն է։ Փորձել ենք մի հարկի տակ մի ցուցահանդեսով ներկայացնել այդ ամենը՝ հաճախ սինթեզելով դարաշրջանները, համատեղելով,  խառնելով խաչմերուկները, քանի որ հիմքում վերականգնված իրն է և ինչ պատմություն է անցել»,- ասաց Արթուրը։

Ցուցահանդեսին ներկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով, շատ կարևոր ցուցահանդես է, պետք է ավելի շուտ արվեր։

«Ինչպես մեր երկիրը, մեր կյանքը կարիք ունի վերանորոգման, վերականգնման, այնպես էլ  մեր պատմամշակութային ժառանգությունը միշտ կարիք ունի վերանորոգման, վերականգնման։ Այս առումով այս նախաձեռնությունը, որը կյանքի կոչվեց հենց վերականգնողների ջանքերով, չափազանց ողջունելի է։ Վստահ եմ՝ պետական համապատասխան կառույցներն այս չափազանց կարևոր գործին մեծ ուշադրություն կդարձնեն, կօգնեն, որ ոլորտը կատարելապես իրականացնի իր աշխատանքը»,- ասաց Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Նա նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2012 թվականից ի վեր Ամենյան Հայոց Վեհափառ Հայրապետի անմիջական տնօրինությամբ սկսվել է վերանորոգման աշխատանքը, այսօր ունեն գործվածքի, կտավի վերականգնողներ, ապագայում կունենան մետաղի վերականգնող և Սուրբ Էջմիածնի թանգարաններում ձևավորվեց ռեստավրացիոն բաժին։

«Բոլոր ժամանակերում մեր պատմական ճշմարտությունը, ինքնության նմուշները աշխարհին ներկայացնելու հրամայական ունենք։ Հատկապես մեր օրերում այս տեղեկատվական քաոսի մեջ, երբ մեր հարևաններն ամեն կերպ ոչնչացում են մեր պատմամշակութային ժառանգությունը և եղծում են իրական պատմությունը, մեր մշակութային արժեքների վերականգնումը և պատշաճ  տեղեկատվական նյութերով աշխարհին ներկայացնելն օրհասական է, որպեսզի կարողանանք տեր կանգնել մեր պատմական անցյալին, մեր պատմությանը և այդ պատմության տված զորությամբ կարողանանք մեր ներկան կերտել և ապահովել մեր գալիքը»,- ասաց նա։

Ցուցահանդեսը գործելու է մինչև 2023 թ. հունիսի 9-ը։ Այս ամիսների ընթացքում նախատեսվում է տարբեր տարիքային խմբերի համար կազմակերպել հանդիպումներ վերականգնողների հետ զրույցների և աշխատարանի ձևով: