Սպերցյանը դարձել է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Transfermarkt կայքը 3 միլիոն եվրոյով ավելացրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին 9 միլիոն եվրո է. կայքի նախորդ թարմացման ժամանակ նրա տրանսֆերային արժեքը 6 միլիոն եվրո էր:
Սպերցյանը դարձել է նաև ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը: Նրա տրանսֆերային արժեքը 1 միլիոն եվրոյով գերազանցում է «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի և ամերիկյան «Կոլամբուս»-ի հարձակվող Լուկաս Սելարայանի տրանսֆերային արժեքներին: