Միկրոավտոբուսում աղջկա պայուսակից բջջային հեռախոսը գողացել էր Էջմիածնի 45-ամյա բնակիչը
Հունիսի 24-ին ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ երթուղային ավտոբուսում գողացել են իր բջջային հեռախոսը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիակնությունը։
Էրեբունու քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հունիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, միկրոավտոբուսում 26-ամյա աղջկա պայուսակից բջջային հեռախոսը գողացել է Էջմիածին քաղաքի 45-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: