Այսօր Ղազարոսի հարության հիշատակության օրն է
Այսօր ՂԱԶԱՐՈՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ հիշատակության օրն է։ Այս մասին գրել է Զաքարիա ծ. վրդ․ Բաղումյանը։
«Քրիստոս իր չարչարանքներից առաջ հարություն տվեց՝ վերակենդանացրեց, չորսօրյա մեռյալ Ղազարոսին, որին շատ սիրում էր և անգամ արտասվեց։
Հիսուս Ղազարոսի քրոջը հիշեցրեց. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է ինձ, թեպետ մեռնի, կապրի. և ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի»:
Ղազարոսի վերակենդանացումը նախօրինակն է ընդհանրական հարության, քանզի հավատում ենք, որ մեկ օր մեր Տիրոջ հարության օրինակով մենք էլ պիտի հաղթենք մահին և հարություն առնենք՝ վայելելով Տիրոջ ներկայությունը և հավիտենական կյանքը։
Թող Աստված ամենքիս պարգևի հարության հույսը և օրհնությամբ լցնի մեր օրերը»։