Խոշոր հրդեհ՝ Սամարայում բիզնես կենտրոնի շենքում. տեսանյութ
Սամարայում, Սկալա բիզնես կենտրոնի շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհին նշանակվել է բարդության երկրորդ աստիճան: Այս մասին Life-ին հայտնել են տարածաշրջանում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր տնօրինությունից:
Հրդեհի մակերեսը կազմել է 150 քմ: Այս պահին շենքի 2-րդ և 3-րդ հարկերն այրվում են: Կրակը տարածվել է դեպի ավտոկայանատեղի: Մահացածներ կամ վիրավորներ չկան: Ներկայումս փրկարարները դուրս են բերում շենքից մարդկանց: