Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հարկերի մասին. Հրայր ԿամենդատյանԵկեղեցու դեմ պայքարում Փաշինյանի ձախողումները համատարած են․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան դեռ գործուն քայլեր չի անի սահմանը բացելու համար ՔՊ-ն մաքրելու է թեկնածուների կեսին Ոչ ոք չի հավատում Փաշինյանին ու իր ԱԱԾ-ին Ադրբեջանական բենզինը՝ իշխանական օլիգարխի լցակայաններում «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից Գիտությունը սարքել են կրթական համակարգի ծառան․ Ավետիք ՔերոբյանԽելացի մարդիկ այսպիսի Հայաստանում այլևս տեղ չեն ունենա․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը չունի այնքան նավթ, որ Հայաստանին մատակարարի․ Արմեն Մանվելյան «Լատվեներգո». Բալթիկ երկրներում արևային էլեկտրակայանների մասնաբաժինը աճել է մինչև 26%Ո՞վ է տվել հրամանը. Голос Армении Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետՀանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջհանյան Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը՝ գերմանական SPIEGEL-ի ուշադրության կենտրոնում Իշխանությունը Եկեղեցու հարցում անցել է բոլոր կարմիր գծերը․ Դավիթ ՍարգսյանՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ300 մլրդ դրամով վերջին 7 տարիների ընթացքում արտաքին պարտքի տոկոսային ծախսն ավելացվել է և որևէ արժեք չի ստեղծվել․ Նաիրի ՍարգսյանԵրկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՀրայր Կամենդատյանը խոսում է թուրքական մոդելի մասինՄայր Աթոռն անվերջ պաշտպանել չենք կարող. «գրոհը» պետք է տեղափոխել ՔՊ-ի դաշտ, Փաշինյանին հեռացնել․ Չալաբյան Իջևանի մանկապարտեզը հերթականն է, որը կառուցվեց Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբԻշխանությանը փոխելու համար խոշորանալ է պետք․ ի՞նչպես դա անել․ Մարուքյան Եկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը․ ի՞նչն է լինելու հաջորդըԵկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերումԲազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ» «ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ» Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ» «Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Ես չեմ բացառում պшտերшզմի հնարավորությունը Վենեսուելայի հետ. Թրամփ 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում Պարսից ծոցն արյան գույն է ստացել, ինչպես աստվածաշնչյան մարգարեությունում Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանՋրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Այժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժածՏասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթին ներկայացված լավագույն նախագծերը, ակտիվ մշակման փուլում են․ Իվետա Տոնոյան «600-700 մլն դոլարի ներդրումներ, 13 հազար աշխատատեղ, 130 մլրդ դրամ վճարված հարկեր»․ հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերովԵրևանում բացվել է «Դոմուս» հիպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործման
Հասարակություն

Խայտառակություն...

Խայտառակություն:

Խորհրդարանական կառավարման երկրում Ազգային ժողովի արտահերթ ընտրության անհրաժեշտության և ժամկետի մասին հայտարարում է կառավարության ղեկավարը։ Ավելի մեծ խայտառակություն դժվար է պատկերացնել։ Սա նշանակում է, որ մեր երկրի սահմանադրական կարգը հերթական անգամ տապալված է։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է տալիս (կամ նա պաշտոնանկ է արվում, կամ նրան անվստահություն է հայտնվում), որից հետո Ազգային ժողովը երկու անգամ չի կարողանում ընտրել վարչապետ։

Դեռևս վարչապետը հրաժարական չի տվել (նրան անվստահություն չի հայտնվել), խորհրդարանում վարչապետի թեկնածուներ չեն առաջադրվել, վարչապետի ընտրություն չի կազմակերպվել, դա չի կատարվել երկրորդ անգամ, բայց այսօր վարչապետի կողմից հայտարարվում է արտահերթ ընտրությունների անցկացման կոնկրետ օրվա մասին։

Հատկանշական է նաև, որ այդ հայտարարությունն արվում է երկրում պաշտոնապես հայտարարված ռազմական դրությամբ պայմաններում, երբ, համաձայն ՀՀ Սահմանադրության, արգելվում են բոլոր տեսակի ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումը։

Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի դեկտեմբերին կազմակերպված նախորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նույնպես որոշել է գործադիր իշխանության ղեկավարը, միանձնյա՝ Երևանի ավագանու ընտրությունների իր համար գոհացուցիչ արդյունքների մասին տեղեկանալուց հետո, չնայած, որ նախապես հայտարարվել էր ընտրությունները 2019 թվականի մայիս կամ հունիս ամիսների կազմակերպելու մասին։

Հավանաբար, վարչապետը առաջիկա օրերին կհայտարարի նաև, թե ով կարող է մասնակցել ընտրություններին, որ կուսակցությունը կամ դաշինքները քանի տոկոս քվեներ պետք է ստանան և նրանց ներկայացրած ցուցակներից, ովքեր պետք է ընտրվեն ԱԺ պատգամավոր և այդպես շարունակ։

Հայաստանի Հանրապետություն, որպես իրավական, ժողովրդավարական պետություն այլևս գոյություն չունի։

Մենք պետք է մտածենք մեր երկիրը նորովի կառուցելու մասին:

Էդգար Ղազարյան