Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ)
Ժամանց

«Մնացին այն ընկերներս, որոնք ցանկացան մնալ». Հասմիկ Կարապետյանը` ընկերների և մաղված շրջապատի մասին

Նա այնքան անկեղծ է, որ թվում է` այլևս չկա այնպիսի բան, որը նրա մասին հայտնի չէ, բայց նշում է, որ անկեղծ լինելով հանդերձ շատ պատմությունների մասին չի խոսել:

Tert.am Life-ը Հասմիկ Կարապետյանի հետ անկեղծ զրույց է ունեցել դերասանուհի դառնալու անկատար երազանքի, բուռն ստեղծագործական տարիների, շոու բիզնեսի ներկայիս վիճակի և իրեն ցավեցրած ընկերների մասին:

-Հասմիկ, ինչպիսի՞ մանկություն եք ունեցել: Փոքր տարիքում այլ մասնագիտության մասին մտածե՞լ եք:

-Շատ հետաքրքիր, վառ գույներով լի մանկություն եմ ունեցել, տեսակով միշտ տարբերվել եմ ուրիշ երեխաներից: Երգի հանդեպ իմ սերը դեռ մանկապարտեզային տարիքից էր զգալի: Հանդեսների ժամանակ դաստիարակներն ինձ միշտ երգեր էին տալիս։ Նույնը շարունակվեց դպրոցում: Ավարտական միջոցառումների ժամանակ երգի հետ կապված ամեն ինչ ես էի կազմակերպել: Բայց կար մեկ այլ մասնագիտություն, որի մասին ես երազում էի: Ինձ թվում էր, որ պետք է կինոդերասանուհի դառնամ:

 

-Ինչու՞ Ձեր այդ երազանքն իրականություն չդարձրիք:

-Սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեցել եմ, բայց մերժել եմ կամ ինչ-որ բանի պատճառով չի ստացվել նկարահանվել: Մեր երկրում, ցավոք, ֆիլմարտադրությունը, սերիալարտադրությունն այն մակարդակի չեբ, որ ցանկություն ունենամ փորձել ինձ` գոնե պարզելու` կարո՞ղ եմ, թե՞ ոչ: Գուցե ինձ ազգի դավաճան համարեն, բայց պետք է ասեմ, որ թուրքական սերիալները որակային առումով ավելի լավն են: Չեմ կարող ասել, որ կատարյալ են, բայց իրենց դերասանների ընտրությունը, գեղեցիկ արժեքներ քարոզելը տարբերվում է: Նրանք կարողանում են իրենց այնպես ներկայացնել, որ չճանաչողը մտածի`ժամանակի հետ քայլող ազգ են: «Հիանալի դար» կոչվող սերիալը դիտել եմ ու զարմացել, թե ինչպիսի պատմություն են ներկայացնում նրանք, ինչքան լավ են խաղում դերասանները: Ռուսական սերիալներն էլ են շատ լավը: Դիտում ես, սիրահարվում հերոսներին, ցավում ու ուրախանում նրանց հետ: Շատ կցանկանայի, որ մեր մռայլ սերիալներն էլ մի օր ավելի լավը լինեն:

-Նմանատիպ սերիալներում կնկարահանվեի՞ք:

-Եթե այդ բարությունը, ռոմանտիզմը, սերը լիներ նաև մեզ մոտ, ես էլ կնկարահանվեի: Հիմա դիտում եմ հայկական սերիալները ու չեմ հավատում դերասանների խաղին, սիրուն: Տպավորություն եմ ստանում, որ դերասաններն ուղղակի անգիր խոսքեր են ասում:

-Հասմիկ, այսօրվա շոու բիզնեսին հետևու՞մ եք:

-Այսօր քաոս է: Բոլորը երգում են, տեսահոլովակներ են նկարահանում: Մեր ժամանակվա երգարվեստում իմաստ կար, իմ սերնդակիցները ձգտում էին ոչ թե քանակ, այլ որակ ապահովել: Մեր սերունդը կարողացավ հանրությանը մատուցել հիթային հայկական էստրադային երգեր: Մենք քիչ էինք, բայց ամեն մեկս մի գույն էինք, մեզ շփոթելը անհնար էր: Այդ իմաստով մրցակցությունն ավելի շատ էր, քան հիմա։ Հիմա քանակը շատ է, բայց որակը քիչ է, հետևաբար` մրցակցությունը թույլ է: Ավելի բարդ է մրցել քիչ որակի, քան քանակի հետ:

 

-Այսօրվա երգարվեստում ֆավորիտներ ունե՞ք:

-Անորակի կողքին հիմա կա նաև որակյալը: Մենք ունենք Արամ MP3, Սիրուշու և այլք, ովքեր կարողանում են պահել որակն ու վարկանիշը:

-Այսօր շատ են հատկապես կորպորատիվ միջոցառումների, հարսանիքների համար նախատեսված երգերը: Հետաքրքիր է, Դուք այդպիսի միջոցառումներին երգե՞լ եք:

-Իմ բուռն տարիների ընթացքում երգել եմ թե՛ կորպորատիվ միջոցառումների, թե՛ հարսանիքների ժամանակ, բայց իմ երգացանկով: Ես երգերս հարսանիքային չեմ դարձրել: Մարդիկ ինձ ճանաչել են ու ընդունել են որպես երգչուհի: Ես շատ էի ուրախանում, որ իմ հեղինակային երգերը ճանաչում ու սիրում են:

Ինձ համար մեծ ձեռքբերում են եղել նաև արտերկրում հայկական համայնքների համար համերգները: Ես խոսափողս պահում էի դեպի դահլիճ և նրանք երգում էին իմ երգերը: Հեղինակի համար սրանից առավել ոչինչ չի կարող լինել, առավել ևս, որ ես երբեք չեմ երգել այն երգերը, որոնք մարդկանց մեծ մասը լսում է:

-Այս տարիների ընթացքում բազմաթիվ դադարներ եք ունեցել: Ձեր լռությունից հանդիսատեսը Ձեզ չի՞ մոռացել:

-Սա ֆենոմենալ երևույթ է, ինքս եմ զարմանում, թե ինչպես են առ այսօր ինձ գրում ու նոր երգեր պահանջում: «Իմ Տաթև» երգից հետո նոր տեսահոլովակ չեմ ունեցել, բայց մարդիկ գրում են, որ կարոտել են ինձ, ուզում են լսել իմ ձայնը: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ արժանացնում է նման խոսքերի:

Իմ երգերը միշտ էլ ինքնակենսագրականներ են եղել, ես այլ կերպ չեմ կարողացել: Իմ հավատարիմ երկրպագուների սերն ինձ միշտ հետ է բերում: Ուրեմն կարողացել եմ հետք թողնել նրանց սրտերի վրա: Կան մարդիկ, ովքեր իմ երգերը չեն լսում, բայց որպես մարդ ինձ ընդունելուց հետո սկսում են լսել:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը։

-Մարդիկ ասում են, որ ես հենց անկեղծությամբ եմ գրավում իրենց: Իմ անկեղծությունը չափից շատ է այս դարի համար և ինձ շատ է խանգարում, բայց ես այդպիսին եմ, չեմ պատրաստվում արհեստականորեն փոխել իմ բնությունը: Գուցե ես սխալ եմ և անձնական կյանքս պետք է գաղտնի պահեմ, բայց եթե ամուսնացել եմ, երեխա եմ ունեցել, ինչո՞ւ գաղտնի պահեմ: Եղել են այնպիսի իրավիճակներ, որոնց մասին չեմ բարձրաձայնել, հետաքրքիր է, որ նույնիսկ շատ մարդիկ, լրագրողներ, իմանալով այդ պահին իմ կյանքում տեղի ունեցող դեպքերի մասին, ինձ անգամ չեն հարցրել: Դա կրթվածության մեկ այլ` վերին աստիճանի տեսակ է:

-Հասմիկ, երգարվեստում Ձեր հին ընկերների հետ շփումը պահպանվե՞լ է:

-Այն մարդիկ, ովքեր ցանկացել են պահպանել ինձ հետ ընկերությունը այնքան, որքան ես, մինչև հիմա կողքիս են: Ունեմ նաև ընկերներ, որոնց հետ տարատեսակ հարցերի, նաև քաղաքական դաշտում տարաձայնություններ ենք ունել, բայց այդ ամենն անցել է:

-Խոսքը Շուշան Պետրոսյանի մասի՞ն է:

-Ոչ միայն: Գիտեք, չեմ կարծում, որ տարակարծությունը ընկերություն չանելու պատճառ է: Եթե որևէ պատճառ կարողանում է քանդել ընկերությունը, ուրեմն` ինչ-որ բան այն չի եղել:

-Կյանքի, ընկերների հարվածներից դասեր քաղու՞մ եք:

-Փորձում եմ դասեր քաղել, բայց իմ մեջ միշտ ներում եմ, հիշաչար մարդ չեմ: Իհարկե, նեղանում եմ, երբ ինձ հետ անարդար են վարվում, բայց չեմ կարողանում իրենց բացասական վերաբերվել: Միայն մի դեպք ու մի մարդ կա, ում չեմ կարողանում ներել: Նրա հարվածը մեջքից էր ու շատ անսպասելի: Չեմ պատրաստվում ասել, թե նա ով է, բայց այսքան ներողամիտ լինելով հանդերձ` նրան չեմ ներել: