Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե Սիմոնյան«Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանՁեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԽնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելու
Հասարակություն

Միասնական առաջին քննությունը հունիսի 9-ի փոխարեն կանցկացվի հունիսի 8-ին

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ միասնական քննությունների անցկացման ժամանակացույցի հետ կապված մի փոքր փոփոխություն է տեղի ունեցել. առաջին քննությունը նախատեսվում է կազմակերպել հունիսի 8-ին՝ նախկինում հունիսի 9-ի փոխարեն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի 12-րդ դասարանցիները դպրոցն ավարտում են հունիսի 4-ին, ուստի միասնական քննության ժամանակացույցի հետ կապված մի փոքր փոփոխություն է տեղի ունեցել. առաջին քննությունը նախատեսվում է կազմակերպել հունիսի 8-ին:

Կախված հայտագրումից՝ դեռ ավարտի հստակ ժամկետ չկա. գուցե ավարտվենք հունիսի 25-ին»,- ասաց պարոն Նասիբյանը: Մինչ այս հայտարարվել էր, որ միասնական քննությունները կեզրափակվեն հունիսի 23-ին:

Նա նշեց նաեւ, որ նախորդ տարվա փորձը հաշվի առնելով՝ այս տարի եւս միասնական քննությունների հայտագրումը տեղի է ունենալու էլեկտրոնային եղանակով:

Նախկինում ամեն տարի փետրվարի 1-ից սկսվում էր միասնական քննությունների թղթային հայտագրման գործընթացը, որի ավարտից հետո՝ մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, դիմորդները գնում էին բուհեր՝ գործերը բուհերում հանձնելու եւ մասնագիտությունը նշելու համար: Անցած եւ այս տարի նույնպես այս երկու գործընթացը միացվել է մեկի մեջ, որն էլ արվելու է էլեկտրոնային եղանակով:

Հայտագրման գործընթացը սկսվելու է ապրիլի 15-ից եւ ավարտվելու է մայիսի 10-ին: Ապրիլի 1-ից սկսվելու է հայտարարությունները տարածելու գործընթացը. թերթերով, հեռուստատեսությամբ դիմորդները տեղեկացվելու են քննությունների ժամանակացույցի, անցկացման կարգի, տեւողության մասին:

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ունենալու ենք հայտագրման առաջին եւ երկրորդ փուլ: Հայտագրման առաջին փուլը սկսվում է ապրիլի 15-ից եւ ավարտվելու է մայիսի 10-ին:

Հայտագրման այս փուլին կարող են մասնակցել այս տարվա 12-րդ դասարանցիները, նախորդ տարիների շրջանավարտները, նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտները:

Այս տարվա շրջանավարտները գործերը հանձնելու են իրենց դպրոցում, իսկ նախորդ տարիների շրջանավարտները եւ նախնական ու միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրում առանձնացված դպրոցում:

Մենք այդ դպրոցներն ունեինք միշտ, բայց այդտեղ իրենց գործերը հանձնում էին միայն նախորդ տարիների շրջանավարտները, նրանց գումարվել են նաեւ նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտները:

Դիմորդները գնալու են դպրոց, որտեղից ստանալու են ԳԹԿ անձնական համարը: Կցանկանան՝ դպրոցն իրենց կօգնի հայտագրման գործընթացում, չեն ցանկանա՝ այդ անձնական համարով կարող են հայտագրվել տանը կամ որտեղ ցանկանան:

Գրվելու է մեկ հայտ, այդ հայտի մեջ մտնելու է ե՛ւ անվճարը, ե՛ւ վճարովին: Առաջին փուլը մրցույթի ավարտից հետո ԳԹԿ-ն հրապարակելու է արդյունքները: Այն դիմորդները, որոնք մրցույթից դուրս էին մնացել, կարող են մասնակցել մրցույթի լրացուցիչ փուլին:

Եթե դիմորդների միավորները դրական են, կարող են այդ դրական միավորներով մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին: Լրացուցիչ փուլի մրցույթին կարող են դիմել այն տեղերի համար, որոնք թափուր են մնացել: Կարող են լրացնել 6 տարբեր մասնագիտություններ եւ տարբեր բուհեր:

Այստեղ նորից չկա վճարովի եւ անվճար, եթե տվյալ մասնագիտությունից մնացել են անվճար տեղեր, նախկինում չկար այս հնարավորությունը, իրենք կարող են ընդունվել անվճար համակարգ: Պարզապես նշում են մասնագիտությունը, եթե անվճար տեղեր կան, եւ իրենց միավորները բավարարում են, կարող են ընդունվել նաեւ անվճար»,- հիշեցրեց Կարո Նասիբյանը:

Կարո Նասիբյանը նշեց նաեւ էլեկտրոնային հայտագրման առավելությունը. մինչեւ մայիսի 10-ը դիմորդները ցանկացած անգամ կարող են մտնել եւ փոխել իրենց հայտերը, սահմանափակում չկա: Հաջորդը հայտագրելու են մեկ բուհի մեկ մասնագիտություն եւ տվյալ մասնագիտության համար սահմանված առարկաները: Սա մրցութային առաջին փուլի համար:

«Ասեմ, որ մի մեծ փոփոխություն էլ ունենք այս տարի. եթե նախորդ տարի մեկ քննություն էինք կազմակերպել միասնական քննությունների ժամանակ, հիմա կլինի առավելագույնը երկու քննություն: Պակասել են միայն երեք միասնական քննություններ հանձնողները, մնացածը մնացել են նույնը:

Եթե նախկինում, օրինակ, տնտեսագիտական մասնագիտության համար սահմանված էր երեք քննություն, հիմա առավելագույնը հանձնելու են երկու քննություն, մեկը՝ պարտադիր, դա մաթեմատիկան է, մյուսը՝ կա՛մ հայոց լեզու եւ գրականություն, կա՛մ օտար լեզու, ընտրելու է ինքը դիմորդը»,- նշեց ԳԹԿ փոխտնօրենը: