Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին
Հասարակություն

Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած վենդետայից․ հոր վիզը կտրել էին երեխաների աչքի առաջ. ՖՈՏՈ

Գյումրու Մուշ թաղամասի շենքերից մեկի դիմաց նախորդ շաբաթ տեղի ունեցած դաժան սպանությունից այդ քաղաքի բնակիչները դեռ ուշքի չեն գալիս։ Ոստիկանները շենքից չեն հեռանում, ոստիկանական մեքենան մի շաբաթ է՝ կանգնած է սպանության կատարելու մեջ կասկածվող անձի մուտքի մոտ։

Հիշեցնենք, որ օրը ցերեկով՝ ժամը 14․00-ի սահմաններում շենքի բակում դաժանորեն կտրել էին 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի պարանոցը, իսկ մինչ այդ մուտքի մեջ դանակի հարվածներով բազմաթիվ վնասվածքներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Վերջինիս կնոջը՝ Անուշ Սարդարյանին ու հորաքրոջ տղային ևս մարմնական ծանր վնասվածքներ էին հասցրել։

Սպանության մեջ կասկածվում է նրանց հարևանը՝ 34-ամյա Հ․Թամոյանը, որն, ըստ էության, վրեժ է լուծել այն բանի համար, որ Ռաֆիկ Մնացականյանի մեքենայով Երևան ուղևորվելիս՝ սառցակալված ճանապարհների պատճառով տեղի ունեցած ավտովթարից դժբախտ պատահարի զոհ էին դարձել իր եղբայրն ու հայրը։ Վթարը տեղի էր ունեցել հունվարի 30-ին, դրանից դեռ երկու ամիս չանցած՝ կրտսեր որդին վրեժ է լուծել։

Վթարը տեղի էր ունեցել Արագածոտնի մարզում, վթարի զոհ դարձած 36-ամյա Էմիլ Թամոյանն աշխատել է ոստիկանության Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժնում՝ որպես ավագ օպերլիազոր։ Նա մասնակցել էր արցախյան գոյամարտին ու Շուշիի մշակույթի տանը տեղի ունեցած ռմբակոծությունից կորցրել էր ձեռքը։

Վերջինս իր հոր՝ Արտուշ Թամոյանի հետ հունվարի 30-ին իրենց հարևանի՝ Ռաֆիկ Մնացականյանի մեքենայով մեկնել էին Երևան՝ ձեռքը պրոթեզավորելու։ Ռաֆիկ Մնացականյանը, որը երկու մանկահասակ երեխաների հայր է, տունը պահում էր տաքսու վարորդ աշխատելով։ Ողբերգական ավտովթարից Էմիլ Թամոյանը տեղում մահացել էր, իսկ նրա հայրը, որին տեղափոխել էին հիվանդանոց, մահացել էր մի քանի օր անց։

Թամոյանի կրտսեր որդին էլ մարտի 13-ին լուծել էր հոր ու եղբոր վրեժը։ Ի դեպ, նրանք որպես հարևաններ՝ բավական լավ հարաբերությունների մեջ են եղել։

Դաժանաբար սպանված վարորդի՝ Ռաֆիկ Մնացականյանի կինն ու մայրը Aravot.am-ին մանրամասներ պատմեցին թե՛ դժբախտ պատահարից, և թե՛ դրան հաջորդած սպանությունից։ Նրանք նաև իրենց մտավախությունը հայտնեցին առ այն, որ հնարավոր է հարուցված քրգործը օբյեկտիվորեն չքննվի, քանի որ սպանության մեջ կասկածվող անձի թե՛ եղբայրը, և թե՛ հայրը եղել են ոստիկանության աշխատակիցներ ու չի բացառվում՝ իրավապահները զիջումների գնան, այլ ուղղությամբ տանեն քննությունը, «ծածկադմբոց անեն», թե աֆեկտի տակ է եղել կամ «ջրեն»՝ վկայակոչելով սպանությունը կատարած անձի հոգեբուժարանից թուղթ ունենալը։ Նրանք մտահոգված են նաև իրենց ընտանիքի մյուս անդամների անվտանգությամբ․ հարազատները պնդում են, որ սա եղել է պլանավորած սպանություն։

«Եթե նորմալ քննություն չընթանա, ես կպահանջեմ գործը քննել այլ մարզում, պահանջում եմ խիստ, օբյեկտիվ քննություն։ Իմ երկու երեխաները պատուհանից տեսել են հոր սպանվելը։ Աղջիկս հորեղբորս աղջկան պատմում էր, թե գիտես՝ պապաս արյան մեջ էր, բլուզը սաղ արյուն էր ու կվազեր, էն ձյաձյան դանակով անընդհատ կխփեր պապայիս։ Երեխային ոչ մեկը ոչ մի հարց չէր տվել․․․ Դեպքից հետո, երբ ներս մտա, տեսա, աղջիկս պատուհանից նայում էր, ասի՝ էրեխեք, ներս անցեք սենյակ, մինչև իմ ձայնը չլսեք, դուրս չգաք, մտածեցի՝ երեխաներիս էլ կվնասեն»,-ասաց Անուշ Սարդարյանը։

Ռաֆիկ Մնացականյանի կինը՝ Անուշ Սարդարյանը, որի պարանոցը ևս դանակի հարվածներով կտրել էր հարևանը՝ Հ․Թամոյանը, պատմեց, որ ավտովթարից հետո իր ամուսինը սարսափելի հոգեբանական վիճակում է եղել, գիշերները չի քնել, աչքին անընդհատ մահացած Թամոյաններն են եկել, շատ վատ է զգացել իրեն։ Նա միշտ ասել է՝ իմ երկու երեխաների պես տիրություն կանեմ նաև Էմիլի երեք անչափահաս զավակներին։

Անուշի փաստմամբ, ավտովթարից հետո իրենց ընտանիքը հոգացել է բժշկական կենտրոն տեղափոխված Արտուշ Թամոյանի դեղորայքի ու հիվանդանոցային բոլոր ծախսերը․ կան բոլոր անդորրագրերը։ Ավելին, Ռաֆիկ Մնացականյանը հենց իր սպանության օրը, առավոտյան բանկում հաշվեհամար է բացել, որպեսզի գումար փոխանցի ու օգնի Էմիլ Թամոյանի երեք անչափահաս երեխաներին։

Փոխարենը, ըստ Անուշ Սարդարյանի, Թամոյանները պլանավորել էին վրեժ լուծել ու սպանել ամուսնուն։

Անուշի փոխանցմամբ, նույնիսկ իրենց թաղի տեսուչն է պատմել , որ ավտովթարից հետո ոստիկաններն անընդհատ Թամոյանների կրտսեր որդու հետ բացատրական աշխատանքներ են տարել։ Ասել են, թե դժբախտ դեպք է՝ հո չեն տարել, եղբորդ ու հորդ սպանել։ Սակայն սա էլ խրատ չի եղել նրան, որոշել է վրեժ լուծել ու վերջ։ Ի դեպ, ըստ Անուշի, ամբողջ շենքից ոչ մեկը չի իմացել, որ Թամոյանների կրտսեր որդին հոգեբուժարանում գրանցված է։

Անուշ Սարդարյանի ասելով, այդ նույն ոստիկանները, սպանության օրը խրատել են Թամոյանի որդուն՝ երբ հանձնվի ու ինչպես։ Հիմա էլ, ըստ նրա, սուտ, ապակողմնորոշող խոսակցություններ են տարածում, թե իբր սպանության մեջ կասկածվողը իրենցից գումար է ուզել, չեն տվել , մի բան էլ հարձակվել են նրա վրա։ Նույնիսկ քննչականում Անուշին հարցրել են, թե դանակ տեսե՞լ ես սկեսրայրիդ ձեռքը։ Անուշի ասելով ՝ սկեսրայրը խելագարված էր, շոկի մեջ էր, չգիտեր ինչ աներ, երբ որդուն մորթված վիճակում է տեսել․ որդին մահացել էր հոր ձեռքերի մեջ։

«Հունվարի 29-ին մահացողի՝ Էմիլի կինը՝ Գայանեն, ուշ ժամի՝ 22․00-ի սահմաններում եկավ մեր տուն, զարմացանք․ ինքը մեր տուն երբևէ չէր եկել ու ասաց՝ Ռաֆիկի հեռախոսահամարը կտա՞ք։ Սկեսուրս հարցրեց՝ ի՞նչ է եղել Գայանե ջան, ասաց, որ ամուսնու պրոթեզավորման համար ասեղնաբուժություն է սկսվել ու ուզում են Ռաֆիկը իր մեքենայով տանի Երևան։ Այն տաքսու վարորդը, որը իրենց միշտ Երևան էր տանում, հարսանիքի էր հրավիրված, շաբաթ օր էր։ Մենք էլ հարցուփորձ արեցինք, թե ինչ վիճակում է Էմիլը, պատմեց, որ բարերար են գտել պրոթեզավորման համար։ Հեռախոսահամարը տվեցինք, պայմանավորվեցին ամուսնուս հետ՝ Երևան տեղափոխելու։ Ամուսինն էլ ասաց, որ գազ լցնեմ մեքենայի մեջ, ես փողով չեմ տանելու, ինձ չեմ կարող նման բան թույլ տալ․ հարևան մարդիկ ենք, բացի դրանից, Էմիլը պատերազմ գնա, ձեռքը կորցնի մեր համար, ես փող վերցնե՞մ, բացառվում է։ Գազն էլ նախապես լցրեց, ասեց՝ հանկարծ չլինի ճանապարհին կանգնենք, Արտյուշ ձյաձյան գրպանը ձեռքը տանի, անհարմար բան չստացվի ինձ համար։

Առավոտյան ճանապարհեցինք Երևան, սկեսրայրս ամուսնուս ասաց՝ զգույշ կքշես, ձյուն է։ Արտուշ ձյաձյան էլ ասաց, թե չեմ թողնի արագ քշի, հանգիստ եղեք, թեև իմ ամուսինը երբեք մեքենան արագ չի քշում։

Ամուսինս պատմում էր, որ ճանապարհին ինչ հարց տվել է Էմիլին, բացարձակապես չի արձագանքել ու ասում էր՝ այնպիսի հայացք էր ընդունել, աչքերը ուռած էին, որ վախեցա, հայելիս կամաց դարձրեցի, որ իր դեմքը չտեսնեմ։ Վթարից կես ժամ առաջ էլ Էմիլը իր մոտի փողը տվել է հորը և ասել է՝ սաղ պահի մոտդ։


Ամուսինս ասում էր՝ մենակ հիշում եմ Արտյուշ ձյաձյայի խոսքերը, երբ դիմացից «Մերսեդես»-ը եկավ, բղավեց՝ վայ-վայ ու այդ «Մերսեդես»-ը խփեց մեքենային։ Ամուսինս աչքերը բացել է, տեսել, որ Արտուշ ձյաձյան արնաշաղախ իր վրա է ընկած եղել։ Մարդ չի եղել ավտոմայրուղում, որ օգնություն ցույց տա, գազի բալոնի արտահոսք է եղել, ամուսինս մի կերպ կարողացել է դա վերացնի։

Հետո մարդիկ են եկել, օգնել իրեն, Էմիլին են ուշքի բերել, նա միանգամից տեղում չի մահացել, շտապօգնության մեքենայի մեջ՝ ճանապարհին է մահացել։ Էմիլը 40 րոպե պառկած է եղել գետնին, մինչ շտապօգնությունը հասել է։ Իսկ Արտուշ ձյաձյային մի մեքենայով տարել են Թալին, այնտեղից նոր շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երևան հիվանդանոց», -պատմեց Անուշ Սարդարյանը։ Նա ասաց, որ այս վթարից հետո Արտուշ Թամոյանի մյուս որդին՝ Հ․ Թամոյանը պոռթկացել, անպատվել է իր սկեսրայրին, թե՝ որդիդ մեքենա քշել չգիտեր, ինչու էր եղբորս ու հորս տանում Երևան։ Սկեսրայրը լռել է՝ իրավիճակը չսրելու համար։

«Էդ տղային իր հավատքի մեջ գտնվող տղաներից մեկը քաշեց, տարավ մեր պատուհաններից հեռու։ Ինքն էլի էր ուզում գալ, բայց իրեն քաշեց, տարավ։ Այս ամբողջ ընթացքում բոլոր հիվանդանոցային ծախսերը մենք ենք արել, սկեսրայրս անընդհատ իրենց մոտ գումար էր թողնում, ասում էր՝ եթե ես էստեղ չլինեմ, դուք դեղորայք գնեք, եթե գումարը չէր հերիքում, իրենք առնում էին, երկրորդ օրն անդորրագիրը տալիս էին սկեսրայրիս, սկեսրայրս փողը վերադարձնում էր։ Միայն նախավերջին օրը 100 հազար դրամի դեղ ենք առել․ բոլոր անդորրագրերը կան՝ բժշկի բաղադրատոմսով։ Սկսերայրս երկու անգամ բժիշկ է տարել, բայց իրենք քննիչին ներկայացրել էին, թե մենք ոչ մի բան չենք արել, անմարդկային վերաբերմունք ենք ցուցաբերել։

Ամուսին շատ ծանր էր տանում վթարը, ասում էր՝ աչքերս բացում եմ, Էմիլին եմ տեսնում, փակում եմ, էլի Էմիլին եմ տեսնում, ինձ մեղավոր էլ չճանաչեն, ես սաղ կյանքս էդ էրեխեքին իմ էրեխեքից չպիտի տարբերեմ։ Իսկ ամուսնուս սպանության օրը, ամուսինս պիտի գնար, որ հաշվեհամար բացեր, ասաց՝ հնարավոր է առձեռն ինձանից գումար չվերցնեն, փոխանցումով անեմ։ Ոսկի էր գրավադրել, գումար հանել, որ վթարից մահացած Էմիլի երեխեքին փոխանցի։ Էմիլի մեծ երեխային էլ, որը 10 տարեկան է, ներշնչել էին, որ ամուսինս է սպանել իր հորը։ Մի անգամ այդ երեխան ասել էր՝ ես պապայիս սպանողին էլ կմորթեմ, իրենց երեխեքին էլ, սկեսրայրս անձամբ է լսել։ Ագրեսիա էին ներշնչել, իր հոր հուղարկավորության օրը երեխան ասել էր՝ պապայիս կաբինետը թողեք, ես նստեմ, որ պապայիս վրեժը լուծեմ։

Նույն դպրոցում են սովորում իմ աղջկա հետ, դասղեկին խնդրել էի, որ իմ երեխային դասամիջոցին դուրս չթողնի դասարանից, որ այդ երեխան հանկարծ չվնասի»։

Մանրամասները՝ Aravot.am կայքում